Կարևոր իրադարձություններ

Գեղամավան գյուղում սպանվել է 56-ամյա հովիվը

09 Հուլիս, 2018 10:09
Գեղամավան գյուղում սպանվել է 56-ամյա հովիվը

Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ հուլիսի 8-ին սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Սևանի բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր-կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով կարճ ժամանակ անց, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղամավան գյուղի բնակիչ, 56-ամյա Հուսիկ Զաքարյանն էր, ով դանակահարվել է իր տան բակում:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին