Կարևոր իրադարձություններ

Գողության մեղադրանքով հետախուզվող 32-ամյա տղամարդը կամավոր ներկայացել է ոստիկանություն

09 Հուլիս, 2018 10:03
Գողության մեղադրանքով հետախուզվող 32-ամյա տղամարդը կամավոր ներկայացել է ոստիկանություն

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 7-ին՝ ժամը 12.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1986 թ. ծնված Ալբերտ Մ.-ն, որը հուլիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով (Գողությունը): Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: 

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին