Կարևոր իրադարձություններ

Արագածում գտել են կորած 2 տարեկան երեխայի դին

08 Հուլիս, 2018 23:40
Արագածում գտել են կորած 2 տարեկան երեխայի դին

Արագած գյուղում այսօր՝ հուլիսի 8-ին կորած երեխայի դին են հայտնաբերել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Ժամը 20:23-ին «911» ծառայությունն ահազանգ էր ստացել, որ Արագածոտնի մարզի Արագած գյուղում 2 տարեկան երեխա է կորել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը ոստիկաններն ու քաղաքացիները առվակի մեջ հայտնաբերել եւ դուրս են բերել են Ն. Կ.-ի (2016 թ.) դին:

 

Լրահոս

Դիտել ավելին