Կարևոր իրադարձություններ

Որ երկրներին և որքան են պարտք Հայաստանի բանկերն ու մասնավոր ընկերությունները

08 Հուլիս, 2018 21:20
Որ երկրներին  և որքան են պարտք Հայաստանի բանկերն ու մասնավոր ընկերությունները

ՀՀ տարածքում գործող ավանդային կազմակերպությունների և մասնավոր հատվածի այլ կազմակերպությունների արտաքին պարտքը 2018 թվականի մարտի վերջի դրությամբ կազմել է 4 մլրդ 862.5 մլն դոլար։ Դա կազմում է ՀՀ համախառն արտաքին պարտքի 45.5%-ը։ Այս մասին են վկայում ՀՀ 2018թ. առաջին եռամսյակի վճարային հաշվեկշռի տվյալները։

 

Այդ թվում` համախառն արտաքին պարտքի 22.5%-ը (2 մլրդ 404.9 մլն դոլար) բաժին է ընկնում ավանդային կազմակերպությունների արտաքին պարտքերն են (ներառյալ միջֆիրմային վարկերը), 23%-ը՝ այլ մասնավոր հատվածին։

ՀՀ ավանդային կազմակերպությունների (բացի ՀՀ կենտրոնական բանկից) համախառն պարտքը (ներառյալ միջֆիրմային վարկերը) 2018 թվականի մարտի վերջին՝ 2017 թվականի դեկտեմբերի վերջի համեմատ աճել է 106 մլն դոլարով։

2018 թվականի մարտի վերջի վերջի դրությամբ ավանդային կազմակերպությունների հիմնական վարկատու երկրներն են եղել Նիդերլանդները՝ 21.1%, Լյուքեսբուրգը՝ 19.6%, Գերմանիան՝ 8.3%, և ԱՄՆ-ը՝ 5.1%: Վարկերի մոտ 22%-ը ստացվել է միջազգային կազմակերպություններից։

ՀՀ այլ մասնավոր հատվածի համախառն արտաքին պարտքը (ներառյալ միջֆիրմային վարկերը) աճել է 23.5 մլն դոլարով։ Պարտքի 50.5%-ը կամ 1 մլրդ 240 մլն դոլարը կազմում են ներգրավված վարկերը, 42.1%-ը կամ 1 մլրդ 35.5 մլն դոլարը՝ միջֆիրմային վարկերը, իսկ մնացած 182.1 մլն դոլարը՝ այլ պարտավորությունները՝ ներառյալ առևտրային վարկերը։

 

Լրահոս

Դիտել ավելին