Կարևոր իրադարձություններ

Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել Ապարանի լճից

08 Հուլիս, 2018 21:00
Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել Ապարանի լճից

 Հուլիսի 8-ին, ժամը 14:31-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ավտոմեքենա է հայտնվել Ապարանի լճում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել լճից:

Տուժածներ չկան:

 

Լրահոս

Դիտել ավելին