Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի հավաքականը զարմացրեց մեզ. Լուկա Մոդրիչ

08 Հուլիս, 2018 12:16
Ռուսաստանի հավաքականը զարմացրեց մեզ. Լուկա Մոդրիչ

Խորվաթիայի հավաքականի ավագ Լուկա Մոդրիչը մեկնաբանել է ԱԱ-2018-ի 1/4 եզրափակիչում Ռուսաստանի ընտրանու նկատմամբ տարած հաղթանակը:

«Ոսկե գնդակի մասին ես չեմ մտածում, կարևորը հավաքականի հաղթանակն է: Մենք արդեն իսկ շատ բաների ենք հասել, սակայն ցանկանում ենք անել ավելին: Ռուսաստանից այսքան լավ խաղ չէինք սպասում, նրանք մեզ զարմացրին: Ռուսները հրաշալի առաջին խաղակես անցկացրին: Մեր վրա մեծ ճնշում կար մրցակցի կողմից, այդ պատճառով էլ չէինք կարողանում ցույց տալ մեր խաղը»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում «Sport24»-ը:

 

Հիշեցնենք, որ Մոդրիչը ճանաչվել էր Ռուսաստան-Խորվաթիա խաղի լավագույն ֆուտբոլիստ:

 

Լրահոս

Դիտել ավելին