Կարևոր իրադարձություններ

Ճապոնիայում տեղատարափ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 76-ի. կա 90-ից ավելի անհետ կորած (լուսանկարներ)

08 Հուլիս, 2018 16:40
Ճապոնիայում տեղատարափ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 76-ի. կա 90-ից ավելի անհետ կորած (լուսանկարներ)

Արդեն երեք օր Ճապոնիայի տարբեր հատվածներում շարունակվող տեղատարափ անձրևների հետևանքով զոհվածների թիվը կտրուկ աճել է՝ հասնելով 76-ի, մինչդեռ անհետ կորածները 92-ն են: 

Ինչպես հայտնում է The Guardian-ը, երկրի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ «ժամանակը գործում է փրկարարների դեմ ու որ զոհերի թիվը, հավանաբար, կավելանա»:

Պարբերականը մանրամասնում է, որ անձրևները պատուհասել են Ճապոնիայի հարավ-արևմտյան հատվածը, որտեղ տարհանման հրահանգ է տրվել 4.72 մլն մարդու համար:

Ընդհանուր առմամբ, մոբիլիզացվել է մոտ 48.000 փրկարար, ոստիկան ու հրշեջ:

Նշվում է, որ  վերջին տասնամյակների ընթացքում Ճապոնիայում տեղի ունեցած ամենաառատ անձրևային տեղումներն առաջացրել են համատարած հեղեղումներ ու սողանքներ:

 

Картинки по запросу Japan: death toll from record rain increases as PM warns of 'race against time'

Картинки по запросу Japan: death toll from record rain increases as PM warns of 'race against time'

 

Լրահոս

Դիտել ավելին