Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ պետքարտուղարն ասել է՝ որ դեպքում կչեղարկվեն Հս. Կորեայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները

08 Հուլիս, 2018 15:40
ԱՄՆ պետքարտուղարն ասել է՝ որ դեպքում կչեղարկվեն Հս. Կորեայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները կգործեն մինչև Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացումը, հայտնում է gazeta.ru-ն:

Այս մասին Պոմպեոն հայտարարել է Փհենյան կատարած այցից հետո Ճապոնիայի ու Հարավային Կորեայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

Պոմպեոյի խոսքով՝ Հյուսիսային Կորեա կատարած այցի ժամանակը ինքն ամենայն մանրամասնությամբ քննարկել է ապամիջուկայնացման հասկացության նշանակությունը:

Նույն հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները վերահաստատել են իրենց հանձնառությունը թերակղզու ապամիջուկայնացման գործընթացն ավարտին հասցնելուն:

Պաշտոնյայի խոսքով՝ Փհենյանը պատրաստվում է ոչնչացնել հրթիռային շարժիչների փորձարկման օբյեկտը:

Մինչդեռ Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ը Պոմպեոյի հետ հանդիպման առնչությամբ հայտնել է, որ ծայրահեղ դժգոհ է դրա արդյունքներից: Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ը կարծում է, որ հուլիսի 6-7-ն անցկացված բանակցություններում ամերիկյան կողմը «ապամիջուկայնացման բացառապես միակողմանի և կողոպտիչ պահանջներ» է ներկայացրել, ինչը հակասում է Սինգապուրի գագաթնաժողովում ձեռք բերված համաձայնություններին: 

«Ամերիկյան կողմը միայն միակողմանի և կողոպտիչ պահանջներ է ներկայացրել ապամիջուկայնացման համար՝ խոսելով ամբողջական, վերահսկվող և անդառնալի ապամիջուկայնացման մասին»,- ասվում է հյուսիսկորեական արտաքին քաղաքականության գերատեսչության հայտարարության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին