Կարևոր իրադարձություններ

Վեհափառն այցելել է հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածի դիրքեր

08 Հուլիս, 2018 10:12
Վեհափառն այցելել է հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածի դիրքեր

Այսօր Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելել է հայ-ադրբեջանական միջպետական սահմանի նախիջևանյան հատվածի տարբեր մարտական դիրքեր։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ բանակի սպաների և զինվորների հետ զրույցում Վեհափառն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից վերջին շաբաթներին սանձազերծված լարվածության աճի վերաբերյալ: Ամենայն Հայոց կաթողիկոսը աղոթել է հայրենի երկրի խաղաղության համար:

Դիրքապահների ուղեկցությամբ տեղում դիտարկելով վերջին զարգացումները` Գարեգին երկրորդ կաթողիկոսն իր գնահատանքն ու օրհնությունն է բերել մարտական հերթապահություն իրականացնող զինվորներին ու նրանց ընծայել խաչեր ու Աստվածաշունչ մատյաններ` մաղթելով խաղաղ ու անվտանգ ծառայություն։

«Տարակույս չունենաք, ինչպես անցյալում, այնպես և այսօր ու ապագայում հայ հոգևորականը լինելու է հայ զինվորի կողքին, լինելու է առաջնագծում», – ասել է Վեհափառը:

Երեկ էլ սահմանի նախիջևանյան հատված էր այցելել Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին