Կարևոր իրադարձություններ

14 տարվա ամուսինները բաժանվել են Մեսսիի և Ռոնալդուի պատճառով

08 Հուլիս, 2018 12:20
14 տարվա ամուսինները բաժանվել են Մեսսիի և Ռոնալդուի պատճառով

Oddity central կայքի փոխանցմամբ՝ ՌԴ բնակիչներ 40-ամյա Արսենը և նրա 37-ամյա կինը՝ Լյուդմիլան, որոնք ֆուտբոլի մեծ երկրպագուներ են, հանդիպել են 2002 թվականին անցկացված առաջնության ժամանակ, ու ընտանիք են կազմել: Նրանք արդեն 14 տարի է՝ ամուսնացած են:

Սակայն անցյալ շաբաթ ֆուտբոլի սիրահար զույգի միջև լուրջ վիճաբանություն է ծագել Լեոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի պատճառով, ինչն ավարվել է ամուսնալուծությամբ:

Առաջնության ժամանակ Արգենտինայի ելույթից հետո Լյուդմիլան սկսել է ծաղրել Մեսսի խաղը, և Նիգերիայի հետ Արգենտինայի խաղի ժամանակ ամուսինը չդիմանալով՝ հակադարձել է կնոջը՝ ծաղրելով Ռոնալդուի և Պորտուգալիայի հավաքականին:

Վիճաբանությունից հետո Արսենը հավաքել է իրերն ու հեռացել տնից: Հաջորդ օրը ամուսինը գնացել է քաղաքացիական գրանցման կենտրոն և ամուսնալուծության դիմում գրել:

 

Լրահոս

Դիտել ավելին