Կարևոր իրադարձություններ

Թաիլանդում մեկնարկել է շաբաթներ շարունակ քարանձավում թակարդված 12 երեխաների տարհանման գործողությունը (լուսանկարներ,տեսանյութեր)

08 Հուլիս, 2018 11:20
Թաիլանդում մեկնարկել է շաբաթներ շարունակ քարանձավում թակարդված 12 երեխաների տարհանման գործողությունը (լուսանկարներ,տեսանյութեր)

Թաիլանդում մեկնարկել է երկրի հյուսիսում գտնվող Թհամ Լուանգ քարանձավային համալիրում հունիսի 23-ից թակարդված 12 պատանի ֆուտբոլիստների և նրանց մարզչի փրկարարական գործողությունը, ինչի մասին տեղեկացրել է փրկարարական գործողության  շտաբի ղեկավարը:

Ինչպես նշում է ria.ru-ն, 13 ջրասուզորդներից ու 5 հմուտ ռազմական լողորդներից բաղկացած թիմը մտել է տեղատարափ անձրևների հետևանքով մասամբ հեղեղված քարանձավ՝ նպատակ ունենալով հասնել դրա հեռավոր հատվածներում գտնվող 11-16 տարեկան երեխաներին:

Մասնագետների խոսքով՝ ներկայում երեխաներին դուրս բերելու լավագույն ժամանակն է, քանի որ քարանձավի ներսում կուտակված ջրի զգալի մասը հաջողվել է դուրս քաշել, ինչը նշանակում է, որ ստորգետնյա համալիրի նեղ միջանցքներն ու անցուղիները տեղ-տեղ այլևս ջրի տակ չեն:

Բացի այդ, քարանձավի ներսում երեխաների հետ գտնվող բժիշկները տեղեկացրել են, որ նրանց ֆիզիկական վիճակն արդեն լավ է, ու երեխաները կարող են նման բարդ ուղևորություն կատարել:

Elite navy divers are on anxious standby to rescue the Thai football team trapped in a cave for 14 days as monsoonal rain threatens to wreck hopes of saving the 12 schoolboys 

 

Ավելի վաղ մասնագետներն ահազանգել էին, որ քարանձավում թթվածնի քանակը նվազում է, ինչը խիստ ռիսկային է ներսում գտնվողների համար:

 

Հայտնի է, որ անձրևների հետևանքով անընդհատ ավելացող ջրի պատճառով տղաները, մարզիչն ու նրանց օգնության հասած փրկարարների թիմը տեղափոխվել են քարանձավային համալիրի խորքը՝ սպասելով հմուտ լողորդների ու ջրասուզորդների գալուն:

 

 

Հայտնի է, որ իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել էին երեխաների դուրսբերման բուն գործողությունը, քանի որ ներսում եղած ջուրը շատ էր, ու երեխաները չէին կարող մի քանի կմ տարածությունը լողալով հաղթահարել: 

 

Divers can only get so far before full diving equipment is required as they must swim though completely submerged passages

 

Մասնագետները մտադիր են հնարավորության դեպքում նախևառաջ դուրս բերել ֆիզիկապես ուժեղ տղաներին, հետո՝ ավելի թույլերին: Նրանք չեն բացառել, որ ի վերջո ոչ բոլոր երեխաներին կհաջողվի հաղթահարել վտանգավոր ճանապարհը:

 

A group of volunteers prepare to leave in search of alternative entry points to the Tham Luang cave area as rescue operation continues for the 12 boys and their football team coach trapped in the cave

Thai military personnel inside a cave complex during the ongoing rescue operations for the youth soccer team and their assistant coach, at Tham Luang cave in Khun Nam Nang Non Forest Park

 

Լրահոս

Դիտել ավելին