Կարևոր իրադարձություններ

Ավագանու «Ելք» խմբակցության անդամները Ախալքալաքում մասնակցել են աշուղ Ջիվանու հիշատակին նվիրված միջոցառմանը

07 Հուլիս, 2018 23:51
Ավագանու «Ելք» խմբակցության անդամները Ախալքալաքում մասնակցել են աշուղ Ջիվանու հիշատակին նվիրված միջոցառմանը

Հուլիսի 7-ին Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամները Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի ուղեկցությամբ այցելել են Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղ մասնակցելու հայ նշանավոր աշուղ Ջիվանու հիշատակին նվիրված միջոցառմանը։

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ նշելով որ Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները իրենց դրական անդրադարձը կունենան նաև ջավախահայության կյանքում։ Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամները այցելել են նաև Ջիվանու տուն-թանգարան։

 

Լրահոս

Դիտել ավելին