Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    543
    551

  • RUB

    7,16
    7,41

Կարևոր իրադարձություններ

Մասիսում բախվել են մոպեդն ու Mercedes-ը. Menu.am-ի առաքիչն ու «Մասիս-Տոբակոյի» աշխատակիցը հիվանդանոցում են

07 Հուլիս, 2018 23:41
Մասիսում բախվել են մոպեդն ու Mercedes-ը. Menu.am-ի առաքիչն ու «Մասիս-Տոբակոյի» աշխատակիցը հիվանդանոցում են

Արարատի մարզում, հուլիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 22:30-ի սահմաններում Մասիսի քաղաքի Հանրապետության փողոցում բախվել են 22-ամյա Հովսեփ Կ.-ի վարած թիվ 28 համարի մոպեդն ու 63-ամյա Մարգար Գ.-ի վարած Mercedes մակնիշի 35 NQ 478 համարանիշի ավտոմեքենան:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետևանքով մոպեդի վարորդը և նրա ուղևոր 22-ամյա Ռադիկ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ Հովսեփ Կ.-ն աշխատում է Menu.am-ում որպես առաքիչ, իսկ վիրավոր Ռադիկ Հ.-ն՝ Մասիս Տոբակո ՍՊԸ-ում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին