Կարևոր իրադարձություններ

Արջը մտել է տան բակ, զովացել ջակուզիում, կոկտեյլ խմել ու հանգստացել ծառի վրա (լուսանկարներ, տեսանյութ)

07 Հուլիս, 2018 22:39
Արջը մտել է տան բակ, զովացել ջակուզիում, կոկտեյլ խմել ու հանգստացել ծառի վրա (լուսանկարներ, տեսանյութ)

 

 

Bored Panda-ն գրում է, որ ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում՝ Լոս Անջելես քաղաքի մոտակայքում, միջադեպ է տեղի ունեցել, որը հայտնվել է համացանցի օգտատերերի ուշադրության կենտրոնում: 

Օրեր առաջ Մարկ Հյուն որոշել է հանգստանալ իր տան բակում, սակայն անկոչ հյուրը խախտել է նրա պլանները:

«Վեր կացա ու տեսա՝ ինչպես է մի արջ մագլցում իմ ցանկապատով ու անմիջապես մտա տուն»,-վերհիշել է տղամարդը:

Հյուի խոսքով՝ որոշ ժամանակ անց արջը մտել է բակում գտնվող սառը ջրով ջակուզիի մեջ, և ինքը նկարահանել է իր տեսածը՝ իր պատմածի հաստատումն ունենալու համար:

«Արջը խաղում էր ջրի հետ ու հաճույք ստանում դրանից: Այնուհետև նա դուրս եկավ ջակուզիից, քայլեց թփերի միջով՝ վայր գցելով սեղանին դրած «Մարգարիտա» կոկտեյլով բաժակը, այնուհետև սեղանից լիզեց բաժակի պարունակությունը»,- պատմել է նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին