Կարևոր իրադարձություններ

Փրկարար անօդաչու. նորարար սարքը կարող է փրկել ծովում խեղդվողներին (տեսանյութ)

07 Հուլիս, 2018 21:20
Փրկարար անօդաչու. նորարար սարքը կարող է փրկել ծովում խեղդվողներին (տեսանյութ)

Անօդաչու թռչող սարքերը կարող են կիրառվել նաև լողափնյա փրկարար ծառայության կողմից և փրկել մարդկանց կյանքը:

Ինչպես ներկայացնում է Business Insider‏-ը, նման անօդաչուները կարող են հասնել խեղդվող լողորդին և փչովի սարք նետել նրան նախքան փրկարարների մոտենալը:

Հատուկ պատրաստված «միկրո անօդաչուներն» աշխատում են նույ տեխնոլոգիայով, ինչ մյուս անօդաչուները: Երբ փրկարարը նկատում է ջրում խեղդվող մարդուն, անմիջապես տեղեկացնում է անօդաչուի օպերատորին, որը վայրկյանների ընթացքում սարքն ուղարկում է խեղդվողի մոտ:

Անօդաչուն շատ ավելի շուտ է դեպքի վայր հասնում, քան փրկարարը, և հատուկ փչովի լողան նետում, որն օգնում է խեղդվողին դիմանալ մինչև փրկարարների հասնելը: Նախագծողները մտադիր են հետագայում այս անօդաչուներն օգտագործել նաև ձնակույտից մարդկանց փրկելու համար:

 

 




 

 
Business Insider
 
✔@businessinsider
 
 

These drones could be used in emergency situations

 

Լրահոս

Դիտել ավելին