Կարևոր իրադարձություններ

Դանիական համալսարանի գրադարանում XVI և XVII դարերին պատկանող թունավոր գրքեր են հայտնաբերվել

07 Հուլիս, 2018 20:58
Դանիական համալսարանի գրադարանում XVI և XVII դարերին պատկանող թունավոր գրքեր են հայտնաբերվել

Հարավային Դանիայի համալսարանում երեք հազվագյուտ գիրք է հայտնաբերվել, որոնք թվագրվում են XVI և XVII դարերով, սակայն, ինչպես պարզվել է, դրանք պատված են մահացու թույնով:

Ինչպես հայտնում է Sky News-ը, փորձաքննությունը ցույց է տվել, որ գրքերի կազմերին մկնդեղ է քսված եղել: Գրքերն սկսել են ուսումնասիրել, երբ պարզվել է, որ կազմարարները միջնադարյան ձեռագրեր են օգտագործել աշխատանքում:

Փորձելով կարդալ կազմի վրա պատկերված լատիներեն գրվածքը՝ հետազոտողները նկատել են, որ տառերը դժվար է տարբերակել կանաչ ներկի հաստ շերտի պատճառով: Պարզվել է, որ դա ոչ թե հասարակ ներկ է, այլ մոլորակի ամենաթունավոր նյութերից մեկը:

Փորձագետները ենթադրում են, որ մկնդեղը կազմերի վրա քսվել է գրքերը միջատներից և կրծողներից պաշտպանելու համար:

Այժմ այդ գրքերի վրա հատուկ նշագրում է արվել, որից հետո դրանք տեղադրվել են օդափոխվող պահարանում: Դրանց պարունակությունը նախատեսվում է սկանավորել, որպեսզի նվազագույնի հասցվի շփումը թունավոր հատորների հետ:


 

Լրահոս

Դիտել ավելին