Կարևոր իրադարձություններ

Ինչպես ընտրել ամենալավ ձմերուկը

08 Հուլիս, 2018 14:20
Ինչպես ընտրել ամենալավ ձմերուկը

Երբեմն մտածում ենք, որ եթե փորձառու գյուղացի չես, ուրեմն՝ չես կարող հյութեղ, հասած և քաղցր ձմերուկ ընտրել բազմազանության միջից: Սակայն պարզվում է, որ հնարավոր է հասկանալ՝ արդյոք հասած է ձմերուկը, թե ոչ՝ առանց այն կտրելու:

Ցանկանում ենք Ձեզ ներկայացնել մի քանի խորհուրդ գյուղացիներից, թե ինչպես ընտրել լավագույն ձմերուկը:

 

Նայեք այն հատվածին, որով հենված է եղել հողին

Այս դեղին մասն այն հատվածն է, որտեղով ձմերուկը հենված է լինում հողին: Հասած ձմերուկները միշտ ունենում են դեղնավուն կամ դեղնանարնջագույն գույներ, բայց ոչ երբեք սպիտակ:

Վրան հետքեր փնտրեք

Ձմերուկի վրայի շագանակագույն հետքերը վկայում են այն մասին, որ մեղուները փոշոտում են կատարել բույսի ծաղիկերից, հետևաբար այն շատ ավելի քաղցր է:

Ուշադրություն դարձրեք չափսերին

Հարկավոր է ընտրել այն ձմերուկը, որը ո՛չ ամենամեծն է և ո՛չ էլ ամենափոքրը: Ընտրեք միջին չափսի պտուղը: Եվ նաև ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ ձմերուկը՝ լինի մեծ թե փոքր, պետք է իր տեսքի համեմատ շատ ավելի ծանր լինի:

Ստուգեք պոչը

Չորացած պոչը նշան է, որ ձմերուկը հասած է: Իսկ եթե այն կանաչ է, ուրեմն, ամենայն հավանականությամբ, ձմերուկը ժամանակից շուտ է քաղվել և հասած չէ:

 

Լրահոս

Դիտել ավելին