Կարևոր իրադարձություններ

Ամուսնուն վերադարձնելու համար սարսափելի ծիսական արարողություն է կատարել մայրը՝ ասեղներ խրելով երեխայի մարմնի մեջ

07 Հուլիս, 2018 19:52
Ամուսնուն վերադարձնելու համար սարսափելի ծիսական արարողություն է կատարել մայրը՝ ասեղներ խրելով երեխայի մարմնի մեջ

Պարզվել է Տաջիկստանում հիվանդանոց տեղափոխված երեխայի մարմնի մեջ ասեղների հայտնվելու պատճառը՝ գրում է life.ru-ն:

Հանցագործը երեխայի մայրն է, ով հավանաբար ծիսական արարողություն է կատարել՝ 30-ամյա ամուսնուն Ռուսաստանից վերադարձնելու համար ասեղներ խրելով իր 9 ամսական երեխայի մարմնի մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տաջիկստանում մայրաքաղաքի բժշկական կենտրոնի բժիշկները 9 ամսական երեխայի մարմնում 10 ասեղ են հայտնաբերել։ Բժիշկներին դիմել էր երեխայի մայրը, երբ որդու կաթնատամից ասեղ էր հանել։

Ռենտգենի միջոցով պարզ էր դարձել, որ ասեղներ կան երեխայի գանգի հատվածում, քթի ստորին հատվածում, պարանոցում և կրծքավանդակում։ Բժիշկներին հաջողվել է ընդամենը 6 ասեղ դուրս բերել, ևս 4-ը մաշկի տակ են։

 

Լրահոս

Դիտել ավելին