Կարևոր իրադարձություններ

Ձուկ բռնելիս հոսանքահարվել և մահացել է ԱԺ նախկին պատգամավորի 36-ամյա ազգականը

07 Հուլիս, 2018 19:45
Ձուկ բռնելիս հոսանքահարվել և մահացել է ԱԺ նախկին պատգամավորի 36-ամյա ազգականը

Հուլիսի7-ին՝ ժամը 17:46-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ գործարանի մոտակայքում, քաղաքացին հոսանքահարվել է գետում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում՝ Աղստև գետում, հայտնաբերվել է Մ. Ք.-ի (ծնված 1982 թ., Աչաջուր համայնքի բնակիչ) դին: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, դին դուրս է բերվել քաղաքացիների ուժերով:

Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածը՝ Մանվել Քոքոբելյանը, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի ազգականն է։

 

 

Լրահոս

Դիտել ավելին