Կարևոր իրադարձություններ

Բանանով ու կաթնաշոռով դիետա. ավելորդ քաշից ազատվելու «ամենահամեղ» միջոցը

08 Հուլիս, 2018 14:00
Բանանով ու կաթնաշոռով դիետա. ավելորդ քաշից ազատվելու «ամենահամեղ» միջոցը

Ավելորդ քաշի խնդիրը շատերին է անհանգստացնում և մարդիկ չեն խնայում միջոցները տհաճ ճարպաշերտերից ազատվելու համար: Ներկայում գոյություն ունեն բազմաթիվ դիետաներ ու վարժություններ, որոնք օգնում են ազատվել ավելորդ քաշից, սակայն դրանք ունենում են մի շարք թերություններ: Նիհարելու նման մեթոդների հիմնական թերությունն այն է, որ դրանց ազդեցությունը սովորաբար երկարատև չի լինում և կորցրած կիլոգրամները շատ կարճ ժամանակ անց վերադառնում են: Բացի այդ, ավելորդ քաշից ազատվելու համար մարդիկ հաճախ դիմում են խիստ դիետաների օգնությանը, ինչի հետևանքով էլ օրգանիզմը զրկվում է անհրաժեշտ սննդարար նյութերից:

Սա խիստ բացասաբար է ազդում մարդու ինքնազգացողության վրա և կարող է անգամ դառնալ առողջական լուրջ խնդիրների առաջացման պատճառ:

Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները հորդորում են մարդկանց ավելի ուշադիր լինել և մինչ որևէ միջոց ձեռնարկելն անպայման խորհրդակցել մասնագետի հետ:

Սակայն վտանգավոր կարող են լինել ոչ միայն դիետաները, այլև մարզումները, քանի որ հաճախ մարդիկ հաշվի չեն առնում իրենց օրգանիզմի առանձնահատկություններն ու ընտրում են այնպիսի վարժություններ, որոնք հակացուցված են իրենց և կարող են լուրջ վնասվածքների պատճառ դառնալ:

Այնուամենայնիվ՝ ավելորդ քաշը ոչ միայն շատ տհաճ խնդիր է, այլև խիստ վտանգավոր, քանի որ ճարպակալումը բարձրացնում է այնպիսի լուրջ առողջական խնդիրների առաջացման հավանականությունը, ինչպիսին են շաքարային դիաբետը, սրտանոթային հիվանդությունները և անգամ քաղցկեղը: Սա է պատճառը, որ մաս

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի արդյունավետ դիետա, որը կօգնի ազատվել ավելորդ քաշից՝ առանց մեծ ջանքեր գործադրելու և առողջությանը վնաս հասցնելու: Այս սննդակարգի հիմնական բաղադրիչներն են բանանն ու կաթնաշոռը, որոնք արդյունավետ կերպով հագեցնում են, ինչի շնորհիվ քաղցի զգացումը չի տանջում բավական երկար ժամանակ: Բացի այդ, այս սննդակարգին հետևելու ընթացքում օրգանիզմը ստանում է անհրաժեշտ միկրոտարրերը, ինչը թույլ է տալիս խուսափել կողմնակի բարդություններից:

Այս սննդակարգը նախատեսված է առավելագույնը 7 օրվա համար, քանի որ չարաշելու դեպքում կարող է դառնալ առողջական խնդիրների առաջացման պատճառ: Այնուամենայնիվ՝ այն անչափ արդյունավետ է և բոլոր ցուցումներին հետևելու դեպքում կօգնի ազատվել զգալի ավելորդ քաշից: Ընդ որում՝ այս սննդակարգը կարելի է կիրառել նաև որպես օրգանիզմի «բեռնաթափման» արդյունավետ միջոց:

Սննդակարգը.

Այս սննդակարգին հետևելու դեպքում հարկավոր է առաջին ու երրորդ օրերին սնվել կաթնաշոռով ու մրգերով, իսկ երկրորդ ու չորրորդ օրերին՝ բանաններով ու սպիտակուցային մթերքով:

«Կաթնաշոռային» օրերի սննդակարգը.

·        Նախաճաշին՝ 120 գրամ կաթնաշոռ, 1 հատ թուրինջ,

·        Ճաշին՝ 120 գրամ կաթնաշոռ, մի կտոր սեխ,

·        Ընթրիքին՝120 գրամ կաթնաշոռ, 1 հատ թուրինջ:

«Բանանային» օրերի սննդակարգը.

·        Նախաճաշին՝ 1 հատ բանան, մի բաժակ անյուղ կաթ,

·        Ճաշին՝ 1 հատ բանան, 1 հատ խաշած հավկիթ,

·        Ընթրիքին՝ 200 գրամ անյուղ միս, 2 հատ բանան:

Այս սննդակարգին կարելի է հետևել ամսական առավելագույնը 1 անգամ: Այս ընթացքում հարկավոր է անպայման օրվա ընթացքում բավարար քանակությամբ ջուր խմել՝ ջրազրկումից խուսափելու համար:

Բացի այդ, հարկ է հիշել, որ հետագայում քաշի ավելացումից խուսափելու համար հարկավոր է կարգավորել սննդակարգն ու հրաժարվել վնասակար ու բարձր կալորիականություն ունեցող մթերքից, ինչպես նաև լինել ֆիզիկապես ակտիվ և պարբերաբար մարզվել:

 

Նյութի աղբյուրը՝ fithacker.ru

 

Լրահոս

Դիտել ավելին