Կարևոր իրադարձություններ

Էստոնացուն վերադարձրել են երեք տարի առաջ լճում կորած կրիային

07 Հուլիս, 2018 18:46
Էստոնացուն վերադարձրել են երեք տարի առաջ լճում կորած կրիային

Էստոնիայի Վիլյանդի քաղաքի բնակչին վերադրաձրել են նրա կրիային, որը երեք տարի առաջ փախել էր՝ տեղեկացնում է Sakala-ն:

Ռեյմո Րյաեթսը 2015թ. որոշել է իր Ֆերնանդո անունով կրիային տանել իր հետ լճափ: Զբոսանքի ժամանակ կրիան ցեխոտվել է, և տերը որոշել է լողացնել նրան լճում: Երբ նա կրիային լիճն է մտցրել, կենդանին դուրս է սողացել ձեռքերի միջից և անհետացել լճում:

Երեք տարի շարունակ տերը գարնանը վերադարձել է լճափ՝ հույսով, որ կգտնի կրիային, վերջապես այս ամռանը տեղի ձկնորսներից մեկը գտել է կրիային, համացանցի միջոցով գտել է նաև տիրոջը և վերադարձրել կենդանուն: Տերը ճանաչել է նրան պատյանի վրայի հատուկ նշանի միջոցով:

 

Լրահոս

Դիտել ավելին