Կարևոր իրադարձություններ

Վարդավառի տոնախմբություն՝ «Վերականգնենք մեր ազգային տոները»

07 Հուլիս, 2018 18:00
Վարդավառի տոնախմբություն՝ «Վերականգնենք մեր ազգային տոները»

Հուլիսի 7-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ թեմի երիտասարդաց միությունները կկազմակերպեն Վարդավառի տոնախմբություն:

 

Ժամը 18.00-ին մասնակիցները ազգային երգ ու պարով, տոնական մեծ թափորով Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կքայլեն դեպի Մանկական զբոսայգի:

Այգում կներկայացվեն տոնի ժողովրդական սովորույթները, բեմադրության միջոցով կցուցադրվի Ջրհեղեղի և Նոյի ընտանիքի տապնից դուրս գալու պատմությունը: Կբեմադրվեն նաև խնդումի և պուռմատիկինին նվիրված ծիսական դրվագները, իսկ ցորենի հասկերից խաչբուռ կպատրաստեն: Երիտասարդները խնձոր կխորովեն և կբաժանեն ներկաներին: Միջոցառումը կավարտվի խորհրդանշական ջրախաղով և աղավնիներ բաց թողնելով:

Նավասարդ Սրբազանի օրհնությամբ և աջակցությամբ թեմի երիտասարդները, «Վերականգնենք մեր ազգային տոները» խորագրի ներքո, ամեն տարի նոր շունչ են հաղորդում ազգային տոներին` վերարթնացնելով ժողովրդական գեղեցիկ սովորությունները:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

« Վերադառնալ ցանկ

 

Լրահոս

Դիտել ավելին