Կարևոր իրադարձություններ

Մեծ պատիվ է Երևանում մասնակցել Լեգենդերի խաղին. Աշխարհի չեմպիոն Կանդելա

07 Հուլիս, 2018 17:35
Մեծ պատիվ է Երևանում մասնակցել Լեգենդերի խաղին. Աշխարհի չեմպիոն Կանդելա

Ֆուտբոլի աշխարհի 1998 թվականի չեմպիոն, ֆրանսիացի ֆուտբոլիստ Վենսան Կանդելան պատիվ է համարում Երևանում կայանալիք Լեգենդների խաղին մասնակցելը: Նշենք, որ ֆուտբոլի լեգենդների խաղը կկայանա վաղը՝ հուլիսի 8-ին, Հանրապետական մարզադաշտում, ժամը՝ 19։45-ին։ 

ֆրանսիացի ֆուտբոլիստ Կանդելան նախ շնորհակալություն հայտնեց Լեգենդների խաղի կազմակերպիչներին և ասաց, որ ցանկանում են ֆուտբոլասերներին ժպիտներ պարգևել։ «Ինձ համար ևս մեծ հաճույք է ֆուտբոլ խաղալ Ջորկաեֆի հետ: Անհնար է մոռանալ, թե ինչպես միասին դարձանք աշխարհի չեմպիոն: Անշուշտ ես ուզում եմ հաղթել այդ խաղում»,-  կատակեց լեգենդն այնուհետև հավելեց, որ իրականում  կարևորը  լավ խաղ ցուցադրելն է,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Կանդելան:

 

Լրահոս

Դիտել ավելին