Կարևոր իրադարձություններ

ՀՀ ռազմական տեսուչի տեղակալը շտապ հրավիրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ

07 Հուլիս, 2018 14:58
ՀՀ ռազմական տեսուչի տեղակալը շտապ հրավիրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ

yerkirmedia.am-ը գրում է․ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապ իր մոտ է կանչել ՀՀ ռազմական տեսուչի նորանշանակ տեղակալ, գեներալ Միքայել Արզումանյանին՝ բացատրություններ ստանալու։ Այդ մասին մեր թղթակցի հարցին ի պատասխան տեղեկացրեց վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը։

Վարչապետի հստակ դիրքորոշումն է՝ որեւէ զինվորական իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ, հակառակ դեպքում խստագույնս կպատժվի, ասաց Արման Եղոյանը ի պատասխան մեր թղթակցի այն հարցի, թե  ինչպիսին է վարչապետի դիրքորոշումը՝ ՀՀ ռազմական տեսուչի տեղակալի՝ Արցախում քաղաքական գործունեությամբ զբաղվելու նշանների։

Շարունակությունը՝ այստեղ։ 

 

Լրահոս

Դիտել ավելին