Կարևոր իրադարձություններ

Առանց Արցախի որոշիչ ձայնի՝ կարգավորումը կայուն ու տևական չի լինի․ ԱԳ նախարար

07 Հուլիս, 2018 13:30
Առանց Արցախի որոշիչ ձայնի՝ կարգավորումը կայուն ու տևական չի լինի․ ԱԳ նախարար

«Առանց Արցախի որոշիչ ձայնի՝ ինչ համաձայնագիր էլ   Հայաստանը պայմանավորվի՝ կարգավորումը չի լինի բնական, կայուն ու տևական։ Ղարաբաղի ձայնը չափազանց էական է, և այդ սկզբունքը եղել և մնում է օրակարգում»։ Այս մասին հայտնել է Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ։

«Երկու կարևորագույն հարց կա մեզ համար բանակցային գործընթացի մեջ՝ ստատուս և  անվտանգություն։ Այս հարցի շուրջ է, որ մենք փորձում ենք գտնել այն, ինչ որ կոչվում է փոխզիջում։ Բնականաբար, եթե մենք խաղաղ կարգավորման ենք գնում, խաղաղ կարգավորման հիմքում դրված է փոխզիջումը»։ 

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել տեսանյութում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին