Կարևոր իրադարձություններ

Արցախի բնապահպանության նախարարն ազատվել է պաշտոնից. ո՞վ է փոխարինելու նրան

07 Հուլիս, 2018 12:55
Արցախի բնապահպանության նախարարն ազատվել է պաշտոնից. ո՞վ է փոխարինելու նրան

Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կարինե Աթայանն ազատվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ Արայիկ Բաղրյանը նշանակվել է առողջապահության նախարար:

Հուլիսի 6-ին Նախագահ Սահակյանն այցելել է ԱՀ առողջապահության նախարարություն ու աշխատակիցներին ներկայացրել համակարգի նոր ղեկավարին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կարինե Աթայանին նրա գործունեության համար:

 

Լրահոս

Դիտել ավելին