Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Չիվա և Ելփին գյուղերի տարածքում

07 Հուլիս, 2018 12:06
Հրդեհ Չիվա և Ելփին գյուղերի տարածքում

Հուլիսի 7-ին, ժամը 09:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Չիվա և Ելփին գյուղերի տարածքում՝ սահմանամերձ հատվածում, այրվում է խոտածածկ տարածք: 

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի, հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է մոտ 15 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 17 հրշեջ-փրկարար, 10 զինծառայող, Չիվա և Ելփին գյուղերից 5 բնակիչ:

Ժամը 21:10-ին տեղանքի անանցանելության և մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: 

Հրդեհն ինքնամարվել է: Տուժածներ չկան:

 

Լրահոս

Դիտել ավելին