Կարևոր իրադարձություններ

Ավստրիայի փոխվարչապետը Էրդողանին ձայն տված թուրքերին առաջարկել է լքել երկիրը

07 Հուլիս, 2018 11:11
Ավստրիայի փոխվարչապետը Էրդողանին ձայն տված թուրքերին առաջարկել է լքել երկիրը

Ավստրիայի  փոխվարչապետ և «Ազատություն» կուսակցության նախագահ Հայնց Քրիստիան Շտրախեն հայտարարություն է արել Թուրքիայում տեղի ունեցած արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, գրում է ermenihaber.am-ը։ 

Շտրախեն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` հորդորելով Ավստրիայում ապրող և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ձայն տված թուրքերին լքել իրենց երկրի  սահմանները։

Նա մասնավորապես գրել է. 
«Ավստրիայում ապրող և Էրդողանին ձայն տված թուրքերին առաջարկում եմ Թուրքիա վերադառնալ»։

Աղբյուրը նշում է, որ վերոնշյալ գրառումը հավանել է 26 000 մարդ,  ևս  6000 հոգի էլ կիսվել դրանով: 

Թուրքական աղբյուրը նշում է, որ Ավստրիայի փոխվարչապետը նախկինում էլ աչքի է ընկել հակաթուրքական հայտարարություններով։
Նշվում է նաև, որ Ավստրիայում Թուրքիայի արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցած թուրքերի 72.3 տոկոսը քվեարկել է Էրդողանի օգտին։

 

Լրահոս

Դիտել ավելին