Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    552
    560

  • RUB

    7,28
    7,53

Կարևոր իրադարձություններ

Թանկյան. Նույ­նիսկ լավագույն եղանակով հանքարդյունաբերությունը կվնասի շրջակայքը. հուսանք՝ բարդ իրավիճակից կձերբազատվենք. «Առավոտ»

07 Հուլիս, 2018 10:50
Թանկյան. Նույ­նիսկ լավագույն եղանակով հանքարդյունաբերությունը կվնասի շրջակայքը. հուսանք՝  բարդ իրավիճակից կձերբազատվենք. «Առավոտ»

«Երեկ Aravot.am-ը աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանից, որը Երևանում մասնակցում էր Creative Armenia հիմնադրամի տարեդարձին, հետաքրքրվեց, թե ինչ զգացողություն ունի հետհեղափոխական Հայաստանում: Սերժ Թանկյանը նշեց, որ տպավորված է վերջին գործողություններից, որոնք արվում են կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում: «Շատ ոգևորված և ուրախ եմ, որ նոր կառավարությունն այս թափով, եռանդով, հավասարակշռությամբ շարունակում է աշխատել: Ես այստեղ եմ իրենց կողքին կանգնելու և նեցուկ լինելու համար»,- ասաց Թանկյանը: Նրա հետ Ամուլսարի վերջին օրերի զարգացումնե­րի մասին էլ խոսեցինք, երբ խնդիրը կրկին շեշտադրվել է: «Բնապահպանական առումով որևէ հանքարդյունաբերություն չի կարող դրական անդրադառնալ երկրի ջրի վրա, բնակչության համար, հանքարդյունաբերությունը՝ իբրև բիզնես, հին ձև է, պետք է գտնվեն ավելի խելացի եղանակներ, չկառչենք հին ձևերից:

 Նույ­նիսկ լավագույն եղանակով հանքարդյունաբերությունը կվնասի շրջակայքը: Հուսանք, որ ինչ-որ կերպ բարդ իրավիճակից կձերբազատվենք»,- Aravot.am-ին հայտնեց ռոք երգիչը»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին