Կարևոր իրադարձություններ

Պատահար Գորիս-Հարժիս ավտոճանապարհին. կան տուժածներ

07 Հուլիս, 2018 10:36
Պատահար Գորիս-Հարժիս ավտոճանապարհին. կան տուժածներ

Հուլիսի 7-ին` ժամը 05:30-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Հարժիս ավտոճանապարհի մոտ 22-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 22-րդ կմ-ին «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Ա., ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Վարորդը և ուղևորը (Ն. Զ, ծնված 1982 թ.-ին) ստացել են տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ:

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջիններս հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

Լրահոս

Դիտել ավելին