Կարևոր իրադարձություններ

Ազգերի ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների բախումը թույլ չի տալիս կարգավորել ԼՂ խնդիրը. Ն. Մաքֆարլեյն. «168 ժամ»

07 Հուլիս, 2018 10:10
Ազգերի ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների բախումը թույլ չի տալիս կարգավորել ԼՂ խնդիրը. Ն. Մաքֆարլեյն. «168 ժամ»

«Հայկական կողմի դիրքորոշումը տրամաբանական է: Հայաստանն ինչո՞ւ պետք է մասնակցի մի կառույցի գլխավոր հավաքին, եթե այդ կառույցը հաշվի չի առնում նաև իր իրավունքները: Տարիներ շարունակ հայկական կողմը պահանջել է կիրառել միջազգայնորեն ճանաչված ԵԱՀԿ Մինսկի խմբի բառապաշարը ԼՂ հակամարտության վերաբերյալ և դա պահանջել է ոչ միայն ՆԱՏՕ-ից, այլև ԵՄ-ից»,- այս մասին «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է բրիտանացի քաղաքական վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով ՆԱՏՕ-ի Բրյուսելյան գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրի նախագծում ղարաբաղյան ձևակերպումներին: 

Ըստ նրա՝ ազգերի ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքները լուրջ խնդիր են դարձել վերջին մի քանի տասնամյակների ընթացքում, դժվար է առավելություն տալ կամ նսեմացնել այդ սկզբունքներից որևէ մեկը, այդ սկզբունքների բախումն է, որ թույլ չի տալիս կարգավորել հակամարտությունները:

«Ներկայումս իրավիճակը բավականին լարված է, բանակցությունները՝ փխրուն վիճակում, տարածաշրջանի անվտանգությունը՝ ևս, ուստի ձևակերպումներում պետք է իսկապես զգույշ լինել խնդիրներից խուսափելու նպատակով»,- նման կարծիք է հայտնել բրիտանացի քաղաքագետը: 


Իր հերթին ամերիկացի քաղաքագետ Փոլ Գոբլն ասել է, որ ճիշտը, բնականաբար, ԵԱՀԿ Մինսկի խմբի բառապաշարով առաջնորդվելն է, որը հաշվի է առնում այս հակամարտության բոլոր նրբությունները, կողմերի համար բոլոր զգայուն և անհանգստության առիթ հանդիսացող հարցերը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին