Կարևոր իրադարձություններ

Երևանյան բնակարանում հայտնաբերվել է բնակչի դին

07 Հուլիս, 2018 10:15
Երևանյան բնակարանում հայտնաբերվել է բնակչի դին

Հուլիսի 6-ին` ժամը 21:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել Ա. Բ.-ի (ծնված 1951 թ.) դին:

 

Լրահոս

Դիտել ավելին