Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    483

  • EUR

    561,5
    569,5

  • RUB

    7,19
    7,44

Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի հան­քավայրի հարցում հայտնվել է ծանր վիճակում. «Ժամանակ»

07 Հուլիս, 2018 09:17
Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի հան­քավայրի հարցում հայտնվել է ծանր վիճակում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հան­քավայրի հարցում հայտնվել է ծանր վիճակում: Մի կողմից՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունն է, որ 12 տարի միջոցներ է ներդ­րել Ամուլսարի հանքավայրի շա­հագործման համար և գրեթե մոտ է հանքավայրի շահագործ­մանը, քանի որ աշխատանքնե­րի 80 տոկոսն արված է: Փաշի­նյանը հասկանում է, որ անկախ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից՝ Հայաստանն ունի միջազգային պարտավորություններ, որոնց խախտումը կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել Հայաստանին, ինչի մասին նա հայտարարեց Ամուլսարի հանքավայրի շահագործման համար կազմակերպված քննարկումների ժամանակ:

Մյուս կողմից Ջերմուկի, Գնդեվազի և Կեչուտի բնակիչներն են, որոնց պայքարի շնորհիվ «Լիդիան Արմենիան» կանգնեցրել է հանքի շահագործումը, քանի որ նրանք փակել են հանք տանող ճանապարհները:

Նրանք համոզված են, որ Ամուլսարի շահագործ­ման արդյունքում այնպիսի ար­տաքին միջավայր կստեղծվի, որը կվտանգի այդ տարածքում անվտանգ ապրելու իրենց իրավունքը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին