Կարևոր իրադարձություններ

Գևորգ Մհերյանի սպանության գործը կբացահայտվի՞ նոր իրողությունների պայմաններում. «Ժամանակ»

07 Հուլիս, 2018 09:03
Գևորգ Մհերյանի սպանության գործը կբացահայտվի՞ նոր իրողությունների պայմաններում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի նախկին փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանության գործը միացվել է պաշտոնատար անձանց կողմից դիրքի չարաշահման մասով հարուցված գործին, և Հատուկ քննչական ծառայության վարույթից գործն ամբողջությամբ տեղափոխվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն։ Այս մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Գևորգ Մհերյանի հայրը՝ Պետրոս Մհերյանը։

«Հիմա գործը միացրել են։ Էն երկրորդ մասը նախկինում էլ ԱԱԾ-ում էր։ Հիմա տեսնենք՝ միացնեն, ինչ կանեն։ Առանձնապես ոչ մի բան չեն արել դեռևս։ Ո՛չ կանչել են, ո՛չ բացատրություն են վերցրել։ Չգիտեմ՝ ինչ է կատարվում»,- ասաց Մհերյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում հույս ունի, որ բացահայտում կլինի գոնե այս նոր իրողությունների պայմաններում»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին