Կարևոր իրադարձություններ

Սպասվում են նոր բացահայտումներ. Մարգար Օհանյանն ու Հովհաննես Թամամյանը՝ ընդդեմ Ալիկ Սարգսյանի. «Ժամանակ»

07 Հուլիս, 2018 08:55
Սպասվում են նոր բացահայտումներ. Մարգար Օհանյանն ու Հովհաննես Թամամյանը՝ ընդդեմ Ալիկ Սարգսյանի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ շուտով ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի դեմ բացահայտումներով կարող են հանդես գալ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը և ՀՀ նախկին փոխոստիկանապետ  Հովհաննես Թամամյանը:

Այս երկու բարձրաստիճան ոստիկաններն էլ Ալիկ Սարգսյանի օրոք ազատվել են աշխատանքից և կոռուպցիայի ու կաշառակերության մեղադրանքով ազատազրկվել: Նրանք պատրաստվում են բացահայտել Ալիկ Սարգսյանի անմիջական կապը այդ մեղադրանքներին, ինչը նախկինում չէին կարողացել անել այն պարզ պատճառով, որ այդ ժամանակ Սարգսյանը իրենց վերադասն էր»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին