Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    548
    556

  • RUB

    7,14
    7,39

Կարևոր իրադարձություններ

 

Սթափ­վե՛ք, պա­րո­նայք վահ­րամ­բաղ­դա­սա­րյան­ներ. «Փաստ»

07 Հուլիս, 2018 08:22
Սթափ­վե՛ք, պա­րո­նայք վահ­րամ­բաղ­դա­սա­րյան­ներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վահրամ Բաղդասարյանը տհաճություն է զգում ԱԱԾ ստուգումներից: Չէ, մենք չենք մեկնաբանում ինչ-որ բան, բառ կամ արտահայտությունը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը հենց այդպես էլ ասում է` ԱԱԾ ստուգումները տհաճ երևույթ են: Ավելին` Բաղդասարյանին տհաճություն է պատճառում նաև այն, որ բացահայտումները շաղկապվում են ՀՀԿ-ի հետ: Իսկ ո՞ր կուսակցության, որ իշխանության կամ ընդհանրապես ինչի՞ հետ պետք է աղերսներ ունենային այսօր արդեն հայտնի բազմաթիվ աղմկահարույց իրադարձություններ ու բացահայտումներ, չէ, հանցագործություններ չասենք, ի վերջո կա անմեղության կանխավարկած, բայց` այնուամենայնիվ: Սակայն նույնիսկ Բաղդասարյանի տհաճ զգացողությունները թողնենք մի կողմ և անդրադառնանք նրա մեկ այլ հայտարարության: Վահրամ Բաղդասարյանը կարծում է, թե ներկայումս ընթացող բացահայտումները, ԱԱԾ ստուգումները արվում են առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստության շրջանակներում: Այստեղ արդեն կանգ առնենք մի պահ: Ըստ էության, Վահրամ Բաղդասարյանը քաղաքական գնահատական է հնչեցնում, այլ կերպ ասած, Բաղդասարյանը գրեթե ուղիղ տեքստով հայտարարում է, որ ներկա իշխանությունը օգտագործում է ուժային մարմիններին` վարկանիշ պահովելու համար: Թերևս հենց այս հայտարարության մեջ է թաքնված հանրապետականի ամբողջ ողբերգությունը: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այսօր հայտնի բացահայտումների հերոսների քաջագործությունների մասին Հանրապետականում առնվազն պետք է տեղյակ լինեին, իսկ եթե նույնիսկ տեսականորեն տեղյակ չեն եղել որպես իշխանական կուսակցություն, ապա սա ոչ պակաս թերություն է, վկայություն այն մասին, որ մենք փաստացի չենք ունեցել իշխանություն: 

Հաջորդը` Բաղդասարյանը ուժային մարմինների գործողություններում տեսնում է քաղաքական ենթատեքստ. սա էլ հաջորդ ողբերգությունն է, քանի որ Հանրապետականը այլ բան չի կարողանում պատկերացնել, որովհետև նրանց գործունեությունը միտված է եղել միայն ընտրություններին նախապատրաստվելուն և քարոզչությանը, որովհետև Հանրապետականը կարող էր ընտրությունների նախաշեմին, 1 տարի շարունակ գաղտնի պահել գազի գնի թանկացումը և միլիոնավոր դոլարներով պարտքեր կուտակել, միայն թե հասարակությանը չհայտներ նման տհաճ լուր` ընտրություններից առաջ: Սակայն անգամ սա` մի կողմ, Բաղդասարյանի տհաճ զգացողություններն ու հայտարարությունները վկայում են մեկ այլ, շատ ավելի տխուր փաստի մասին: Ակնհայտ է դառնում, որ անկախ քաղաքական դասեր քաղելու մասին հայտարարություններից, Հանրապետականում այդպես էլ «չեն սթափվում», դասեր չեն քաղում և չեն կարողանում սառը դատողությամբ ընկալել, գնահատել ու վերլուծել Հայաստանում տեղի ունեցած իրողությունները, երևույթները, իրավիճակը: Եվ սա իսկապես էլ ցավալի է, որովհետև Հանրապետականն իր բոլոր թերություններով հանդերձ, կարող է դառնալ որակյալ քաղաքական կուսակցություն, սակայն Բաղդասարյանի հայտարարությունները վկայում են այն մասին, որ ՀՀԿ-ում սթափության փոխարեն նախընտրում են ընդունել քաղաքական նեղացկոտության դիրք և բողոքել ճնշումներից ու հալածանքներից: Ափսոս:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին