Կարևոր իրադարձություններ

150 կիլոգրամ քաշով բլոգերը բիկինիով փողոց է դուրս եկել և ոտնձգությունների զոհ է դարձել

07 Հուլիս, 2018 00:10
150 կիլոգրամ քաշով բլոգերը բիկինիով փողոց է դուրս եկել և ոտնձգությունների զոհ է դարձել

Ամերիկյան պլուս–սայզ մոդել Աննա Օ’Բրայենը սեռական ոտնձգությունների է ենթարկվել Թայմս–սքվերում՝ ֆոտոսեսիայի ժամանակ։ Այս մասին աղջիկը պատմել է Instagram-ի իր էջում։

33-ամյա Օ’Բրայենի խոսքերով՝ դա իր կյանքի ամենադժվար փորձությունն է եղել։ «Ես կանգնած էի Թայմս–Սքվերում բիկինիով և ֆոտոսեսիային էի մասնակցում։ Սկզբում ես ինձ իրոք կոտրված էի զգում։ Ոչ թե այն բանի համար, որ ինձ ծաղրում էին, այլ, որովհետև, որ ինձ ակտիվորեն սեքսուալիզացնում էին կողքից դիտող մի քանի տղամարդիկ»,– գրել է նա նկարի տակ։

Մոդելն ավելացրել է, որ դա իրոք տարօրինակ է եղել, քանի որ մի քիչ հեռու գրեթե մերկ աղջիկներ են եղել կանգնած, նրանց մարմինները զարդարված են եղել բոդի արթով։ Բայց բոլորի ուշադրությունը հենց իր վրա է եղել սևեռված։ Օ’Բրայենը նկատել է, որ իր հասցեին ասված բառերն այնքան արտահայտիչ են եղել, որ ինքը ֆիզիկապս սրտխառնոց է զգացել։

 

Լրահոս

Դիտել ավելին