Կարևոր իրադարձություններ

Կանադայում շոգից մահացածների թիվը հասել է 50-ի

06 Հուլիս, 2018 23:45
Կանադայում շոգից մահացածների թիվը հասել է 50-ի

Կանադական Քվեբեկ նահանգում ուժեղ շոգից մահացած մարդկանց թիվը հասել է 50-ի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով կանադական աղբյուրին:

Ավելի վաղ հաղորդվում էր 33 զոհի մասին: Քվեբեկ նահանգի առողջապահության նախարար Լյուսի Չարլբուան հաստատել է, որ զոհերի թիվը հասել է 50-ի:

Աղբյուրի տվյալներով՝ ուրբաթ առավոտյան Կանադայի շրջակա միջավայրի նախարարությունը նախազգուշացրել էր Մոնրեալում սպասվող շոգի և փոթորիկի մասին: Միայն Մոնրեալ քաղաքում 28 մարդ է մահացել:

Նշվում է, որ վտանգի մակարդակը շարունակում է բարձր լինել՝ չնայած օդի խոնավության մակարդակի նվազմանը:

Ավելի վաղ տեղի արտակարգ բուժօգնության ծառայությունից հայտնել էին, որ օրական 1200 զանգ են ստանում:

 

Լրահոս

Դիտել ավելին