Կարևոր իրադարձություններ

Գեղարդն ամբողջական է, որևէ խաթարում չունի. Էջմիածնում լրագրողներին ցուցադրել են սուրբ մասունքը

06 Հուլիս, 2018 23:38
Գեղարդն ամբողջական է, որևէ խաթարում չունի. Էջմիածնում լրագրողներին ցուցադրել են սուրբ մասունքը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը լրատվամիջոցներին ներկայացրեց Սուրբ Գեղարդը, որի շուրջ այսօր մեծ աղմուկ էր բարձրացել Էջմիածնի դիվանատանը։

Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ.–ի հրաժարականը պահանջող ցուցարարները պնդել էին, որ Սուրբ Գեղարդը վաճառվել է։

Ի պատասխան նշվել էր, որ Գեղարդը չի վաճառվել, դրա մի մասը նվեր էր տրվել ռուս քաղաքապետի։

«18–րդ դարի 60–ական թվականներից Սուրբ Գեղարդը պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում»,–ասաց նա՝ տեղեկացնելով, որ բնօրինակի վրա կան հայոց երկու հայրապետների կնիքները՝ այն կրկնօրինակից տարբերելու համար։

«Ինչպես տեսնում եք Գեղարդը ամբողջական է, այն որևէ խաթարում չունի։ 2004 թվականին ռուսաց եկեղեցու երջանկահիշատակ պատրիարք Ալեքսի 2–րդ 75–ամյակի առիթով իրեն Գեղարդից մի փոքրիկ մասունք, փշրանք նվիրաբերվել է փոքրիկ արծաթյա կրկնօրինակի մեջ զետեղված, որը տեղադրվել է Սուրբ ԿՈստանդին և սուրբ հեղինե վանքում»,–ասա Տեր Ասողիկը՝ նշելով, որ այդ մասունքը հանվել է Գեղարդի կոթառի միջից։

Հիշեցնենք, որ Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հուլիսի 7-ին դուրս կբերվի հավատացյալների երկրպագության համար։

Ս. Գեղարդը Միածնաէջ Մայր Տաճարում կմնա ժամը 11:00-ից մինչ Երեկոյան ժամերգության ավարտը: 

 

Լրահոս

Դիտել ավելին