Կարևոր իրադարձություններ

Կիսաթափանցիկ ժանյակավոր զգեստով Էշլի Գրեհեմը պարծեցել է իր փարթամ կազմվածքով

06 Հուլիս, 2018 23:31
Կիսաթափանցիկ ժանյակավոր զգեստով Էշլի Գրեհեմը պարծեցել է իր փարթամ կազմվածքով

Ամերիկյան մանեկենուհին իսկական հեղափոխություն արեց բարձր նորաձևության աշխարհում։ Չէ որ մինչ նա փարթամ կազմվածքով աղջիկները շանսեր չունեին պոդիումի վրա հայտնվելու։ Սակայն Էշլին բոլորից առաջ անցավ։ Արդեն մի քանի տարի է, ինչ Էշլի Գրեհեմը ամենալավ վարձատրվող սուպերմոդելներից մեկն է համարվում։ Եվ պոդիումների աստղը շարունակում է կարծրատիպերը կոտրելով սրտեր գրավել։

Երեկ մանեկենուհին Vogue ամսագրի ներկայացուցիչների կազմակերպած միջոցառմանն էր այցելել։ Հանդիսավոր արարողությունը անց էր կացվում Փարիզում։ Գրեհեմը չէր թաքցրել շքեղ մարմինը. նա կիսաթափանցիկ ժանյակից կարված սև երկար զգեստ էր հագել։ Այս համարձակ զգեստով նա ոչ միայն մարմինն էր ցուցադրում, այլ նաև ներքնազգեստը։

 

Լրահոս

Դիտել ավելին