Կարևոր իրադարձություններ

Լեհաստանի վարչապետի ինքնթիռը խափանվել է թռիչքի ժամանակ

06 Հուլիս, 2018 23:08
Լեհաստանի վարչապետի ինքնթիռը խափանվել է թռիչքի ժամանակ

Չեխիայի Կառլովի Վարի քաղաքում օդ բարձրանալիս խափանվել է կառավարական ինքնաթիռը, որով պետք է թռչեր Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով չեխական աղբյուրը:«Թռիչքը դադարեցվել է ինքնաթիռի տեխնիկական անսարքության պատճառով», - հայտնել է Լեհաստանի կառավարության ներկայացուցիչ Ջոաննա Կոպչինսկան:

Հաղորդվում է, որ միջադեպի մասին հայտնել է լեհական լրատվամիջոցի լրագրողներից մեկը: Ակնկալվում է, որ ինքնաթիռը տեխզննում կանցնի: Ներկա պահին հայտնի չէ, թե ինչ խնդիր է ծագել ինքնաթիռում: Օդաչուներն անմիջապես կանգնեցրել են ինքնաթիռի ընթացքը, երբ այն դեռ թռիչքուղու վրա էր գտնվում: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Լեհաստանի վարչապետը Կառլովի Վարի է այցելել Չեխիայի կառավարության ղեկավար Անդրեյ Բաբիշի հետ հանդիպելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին