Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    486
    489

  • EUR

    547
    555

  • RUB

    7,13
    7,38

Կարևոր իրադարձություններ

Ինչպե՞ս պաշտպանվել տապից․ բժիշկներ

08 Հուլիս, 2018 18:00
Ինչպե՞ս պաշտպանվել տապից․ բժիշկներ

Մասնագետները տապից պաշտպանվելու մի քանի միջոց են առաջարկում։

Նշվում է, որ այս դեպքում առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել երեխաներին։ Չպետք է անտեսել երեխաների գերտաքացման նախանշանները՝ մաշկի կարմրում, մարմնի բարձր ջերմաստիճան, առանց պատճառի քմահաճույքներ, սրտխառնուք, արագ շնչառություն, ուշագնացություն։

Բժիշկներն ասում են, որ երեխայի մոտ առաջին ախտանշանների դեպքում պետք է հանել նրա հագուստը, նրան հորիզոնական դիրքով պառկեցնել, մարմինը թաց կոտորով շփել և յուրաքանչյուր 5-10 րոպեն մեկ անգամ ջուր տալ։

Մեծահասակների մոտ ևս կարող են ջերմային և արևային հարվածի ախտանշաններ հայտնվել։ Դա նախ արտահայտվում է թույլությամբ, ծարավով, գլխացավով, սրտխառնուքով։ Այս դեպքում անհրաժեշտ է բժիշկ կանչել կամ տուժածի գլխին սառը թրջոց դնել և նրան հնարավորինս շատ ջուր տալ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին