Կարևոր իրադարձություններ

Դեղձի օգտակար հատկությունները

08 Հուլիս, 2018 17:00
Դեղձի  օգտակար հատկությունները

Դեղձը սննդարար մթերք է, որը հանքանյութեր, վիտամիններ, հակաօքսիդանտներ է պարունակում: Այս նյութերն անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ աշխատանքի համար: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ այս միրգը մշտապես պետք է ներառված լինի սննդակարգում:

Ինչու է անհրաժեշտ դեղձ օգտագործել

  • Օգնում է կանխարգելել վաղաժամ ծերացումը:
  • Կարող է օգնել կանխարգելել այնպիսի հիվանդություններ, ինչպիսին է օստեոպարոզը:
  • Արդյունավետ միջոց է սթրեսի դեմ:
  • Կարող է նպաստել արյան մեջ խոլեստերինի մակարդակի կարգավորմանը:
  • Կարող է թեթևացնել ռևմատոլոգիական խնդիրների հետևանքով առաջացող ցավը:
  • Օգտակար է լյարդին:
  • Կարող է օգնել կանխարգելել երիկամներում քարերի առաջացումը:

Դեղձն օգտագործեք թարմ վիճակում: Կարող եք նաև դեղձի հյութ պատրաստել, միայն թե հարկավոր չէ դրան շաքար կամ արհեստական քաղցրացնող միջոցներ ավելացնել: Ցանկության դեպքում կարող եք բնական մեղր ավելացնել:

 

Լրահոս

Դիտել ավելին