Կարևոր իրադարձություններ

Առողջական ինչ խնդիրների մասին կարող է պատմել մարդու մաշկը

07 Հուլիս, 2018 18:40
Առողջական ինչ խնդիրների մասին կարող է պատմել մարդու մաշկը

Մուգ հետքեր մաշկի վրա Նման հետքերը կարող են վկայել նոր սկսվող մակերիկամային անբավարարության մասին: Այս դեպքում մարդու մոտ կարող է նկատվել նաև վերջույթների թուլություն և ախորժակի վատացում: Բացի այդ, որպես կանոն նման խնդիրների դեպքում նվազում է արյան մեջ շաքարի մակարդակն ու իջնում է զարկերակային ճնշումը: Այս հետքերի, ինչպես նաև դրանց ուղեկցող մյուս ախտանշանների հայտնաբերման դեպքում հարկավոր է անմիջապես խորհրդակցել բժշկի հետ: ·     

   Մաշկի պիգմենտի բացակայություն Մաշկի որոշ հատվածների պիգմենտի բացակայությունը կարող է պայմանավորված լինել վիտիլիգոյով: Այս հիվանդությունը կարող է առաջանալ մակերիկամային անբավարարության կամ պիգմենտի արտադրման համար պատասխանատու բջիջների ակտիվության նվազման հետևանքով, ուստի նման դեպքերում հարկավոր է դիմել ներզատաբանին (էնդոկրինոլոգ) կամ մաշկաբանին: ·     

   Մաշկային ցան Ցանկացած մաշկային ցան կարող է վկայել ալերգիայի, վարակի կամ վիրուսային հիվանդության առկայության մասին: Նման խնդրի դեպքում հարկավոր է առաջին հերթին հայտնաբերել ցանի առաջացման պատճառը, այնուհետև դիմել համապատասխան մասնագետին ու սկսել բուժումը: ·   

     Այտուցվածություն Առավել հաճախ պարբերաբար ի հայտ եկող այտուցները պայմանավորված են լինում հիպոթիրեոզով, որի դեպքում վահանաձև գեղձը չի արտադրում բավարար քանակությամբ հորմոն: Եթե այտուցների հետ մեկտեղ նկատվում է նաև մաշկի չորություն, մազաթափություն ու քաշի անբացատրելի ավելացում, ապա հարկավոր է անմիջապես դիմել ներզատաբանին: ·     

   Մեծ քանակությամբ խալերի առկայություն Խալերի առաջացման հիմնական պատճառը ժառանգականությունն է, սակայն երբեմն խալերը սկսում են առաջանալ հորմոնալ խանգարումների և արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցության հետևանքով: Եթե խալերի թիվը կտրուկ ավելացնում է, դրանք սկսում են տհաճ ու ցավոտ զգացողություններ պատճառել կամ փոխում են գույնն ու ձևը, ապա հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել՝ լուրջ խնդիրներից խուսափելու համար: ·     

   Մաշկի թեփոտվածություն Մաշկի թեփոտվածությունը կարող է պայմանավորված լինել ինչպես վիտամինների դեֆիցիտով, այնպես էլ հորմոնալ խանգարումներով, ալերգիաներով, պսորիազով և այլ խնդիրներով: Նման դեպքերում հարկավոր է անպայման դիմել բժշկին, պարզել այդ ախտանշանի առաջացման պատճառն ու սկսել բուժումը: ·   

     Առատ քրտնարտադրություն Եթե պասիվ կենսակերպ վարող մարդու մոտ նկատվում է առատ քրտնարտադրություն, ապա հարկավոր է անմիջապես խորհրդակցել ներզատաբանի հետ, քանի որ նման ախտանշանը կարող է պայմանավորված լինել դիֆուզ տոքսիկ խպիպով: Սա վահանաձև գեղձի աշխատանքի խանգարում է, որի դեպքում արտադրվում են չափազանց մեծ քանակությամբ թիրեոիդային հորմոններ, ինչի հետևանքով էլ մաշկը բարակում է և նկատվում է առատ քրտնարտադրություն: Առհասարակ՝ մասնագետները նշում են, որ հարկավոր է շատ ուշադիր լինել առողջական վիճակի և օրգանիզմի տված ախտանշանների հանդեպ:

Հարկ է հիշել, որ հիվանդությունը ժամանակին կախարգելելը կամ վաղ փուլերում բուժելը շատ ավելի հեշտ է ու արդյունավետ, քան հետագայում դրա հետևանքով ի հայտ եկած բարդությունների դեմ պայքարելը:

 

Լրահոս

Դիտել ավելին