Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479
    482

  • EUR

    556,5
    564,5

  • RUB

    7,42
    7,67

Կարևոր իրադարձություններ

Իրանը և «հնգյակը» պայամանավորվել են պաշտպանել իրենց ընկերություններն ամերիկյան պատժամիջոցներից

06 Հուլիս, 2018 22:23
Իրանը և «հնգյակը» պայամանավորվել են պաշտպանել իրենց ընկերություններն ամերիկյան պատժամիջոցներից

Իրանական միջուկային գործարքի իրագործման հարցով հանձնաժողովի՝ ԱԳ նախարարների մակարդակով անցկացված նիստի մասնակիցները պայմանավորվել են պաշտպանել իրենց ընկերություններն ԱՄՆ-ի պաժամիջոցներից:

Այս մասին հայտնում է Russia Today-ը՝ մեջբերելով ավստրիական մայրաքաղաքում կայացած բանակցությունների ավարտին ընդունված հայտարարությունը: «Հանդիպման մասնակիցները հայատարարել են ԱՄՆ-ի պատժամիջոցների արտատարածքային ազդեցությունից ընկերությունները պաշտպանելու մտադրության մասին», -ասված է փաստաթղթում:

Նշվում է նաև, որ նիստի մասնակիցները վերահաստատել են իրենց հավատարմությունը Իրանից նավթի և գազի արտահանման պահպանմանը:

Վիեննայում ավելի վաղ կայացել է Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Մոհամադ Ջավադ Զարիֆի հանդիպումը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին