Կարևոր իրադարձություններ

Բակո Սահակյանը ԱՀ առողջապահության նոր նախարար է նշանակել

06 Հուլիս, 2018 22:00
Բակո Սահակյանը ԱՀ առողջապահության նոր նախարար է նշանակել

Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, որով Կարինե Աթայանն ազատվել է Արցախի Հանրապետության  առողջապահության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով Արայիկ Բաղրյանը նշանակվել է առողջապահության նախարար:

Հուլիսի 6-ին Նախագահ Սահակյանն այցելել է ԱՀ առողջապահության նախարարություն ու աշխատակիցներին ներկայացրել համակարգի նոր ղեկավարին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կարինե Աթայանին աշխատանքի համար համար:

 

Լրահոս

Դիտել ավելին