Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանն ընդունել է Սայմոն Մըքդոնալդին

06 Հուլիս, 2018 21:34
Արմեն Սարգսյանն ընդունել է Սայմոն Մըքդոնալդին

Նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության մշտական քարտուղար և դիվանագիտական ծառայության ղեկավար Սայմոն Մըքդոնալդին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նախագահ Սարգսյանը ողջունել է Մըքդոնալդի այցը Հայաստան՝ նշելով, որ բարձր մակարդակի փոխայցելությունները նպաստում են երկու երկրների միջև երկխոսության ընդլայնմանը:

Բրիտանացի բարձրաստիճան դիվանագետը գովեստով է արտահայտվել վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների, դրանց խաղաղ, Սահմանադրության շրջանակում հանգուցալուծման և այդ գործում Հանրապետության նախագահի դերի մասին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-բրիտանական համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Նրանք համակարծիք են եղել, որ կա գործակցության մեծ ներուժ և բազմաթիվ ուղղություններ, որտեղ հնարավոր է առավել շոշափելի արդյունքների հասնել:

 

Լրահոս

Դիտել ավելին