Կարևոր իրադարձություններ

Մոսկվայում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի Անվտանգության խորհուրդների քարտուղարները

06 Հուլիս, 2018 21:52
Մոսկվայում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի Անվտանգության խորհուրդների քարտուղարները

ՀՀ և ՌԴ ԱԽ քարտուղարներ Արմեն Գրիգորյանը և Նիկոլայ Պատրուշևը մտքեր են փոխանակել երկու երկրների՝ միջազգային, տարածաշրջանային և ազգային անվտանգության ապահովման հետ կապված հարցերի շուրջ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ինչպես անվտանգության ոլորտում, այնպես էլ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-ռուսական համագործակցության հեռանկարների վրա՝ գրում է scrf.gov.ru-ն:

Զրուցակիցները նշել են, որ զգալի առաջընթաց է արձանագրվել ռուս-հայկական համագործակցության և ռազմավարական գործընկերության ոլորտում, վստահելի և կառուցողական երկխոսության ամենաբարձր մակարդակներում, ինչպես նաև նախարարությունների և գերատեսչությունների միջև շփումներում:

Վերահաստատվել է Ռուսաստանի՝ որպես տարածաշրջանում կայունության երաշխավորի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, աստիճանական կարգավորմանն ուղղված դիրքորոշումը:

Ն.Պատրուշևը և Ա. Գրիգորյանը պայմանավորվել են նաև նախապատրաստել 2019-2020թթ. Ռուսաստանի և Հայաստանի Անվտանգության խորհուրդների համագործակցության ծրագիրը և հաստատել այն նոյեմբերին Մոսկվայում ԱՊՀ անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների վեցերորդ հանդիպման ժամանակ:

 

Լրահոս

Դիտել ավելին