Կարևոր իրադարձություններ

Բարսելոնայում հսկայական փրկարարական բաճկոն են հագցրել Կոլումբոսի արձանին

06 Հուլիս, 2018 21:48
Բարսելոնայում հսկայական փրկարարական բաճկոն են հագցրել Կոլումբոսի արձանին

Իսպանական Proactiva Open Arms բարեգործական կազմակերպության երկու ակտիվիստ բարձրացել են Բարսելոնայում Քրիստափոր Կոլումբոսի արձանի վրա և հսկակայան փրկարարական բաճկոն են հագցրել 60 մետր բարձրություն ունեցող արձանի ձեռքին:

Ինչպես գրում է Euromag-ը, ակցիան իրականացվել է Միջերկրական ծովում 60 ներգաղթյալի փրկած և տեղափոխող նավի՝ Բարսելոնայի նավահանգիստ ժամանելու առթիվ:

Ակցիայի ընթացքին հետևել են բազմաթիվ զբոսաշրջիկներ, որոնք այդ պահին քաղաքի կենտրոնում են գտնվել:

Հիշեցնենք, որ բարեգործական կազմակերպության նավի մուտքն իրենց նավահանգիստներ արգելվել էր Իտալիայի և Մալթայի իշխանությունների կողմից, որից հետո այն ընդունելու համաձայնություն էր տվել Իսպանիան:

 

Լրահոս

Դիտել ավելին