Կարևոր իրադարձություններ

Էմբեր Հերդին մեղադրել են ռասիզմի մեջ

06 Հուլիս, 2018 21:40
Էմբեր Հերդին մեղադրել են ռասիզմի մեջ

Հոլիվուդյան սկանդալային դերասանուհի Էմբեր Հերդը նորից աղմկահարույց պատմության կենտրոնում է՝ այս անգամ կապված ներգաղթյալներին առնչվող թեմային:

Դերասանուհին Հոլիվուդի հսկիչ անցակետի մասին հաղորդագրություն է հրապարակել, որը օգտատերերը որակել են որպես ռասիզմի դրսևորում՝ հաղորդում է Harper’s Bazaar- ը:

«Պարզապես լսել եմ, որ Հոլիվուդում հսկիչ անցակետ կա, որ գտնվում է իմ բնակարանից մի քանի թաղամաս այն կողմ: Եթե դուք այստեղ եք ապրում, ավելի լավ կլինի ձեր տնային աշխատողներին, դայակներին և կանաչապատողներին տան մոտ հասցնեք երեկոյան»,- գրել է Հերդը:

Սոցցանցի օգտատերերը ի պատասխան մեղադրել են դերասանուհուն ռասիզմի մեջ և համեմատել են նրան 19-րդ դարասկզբի ստրկատիրոջ հետ: Նրանք նաև հայտարարել են, որ դերասանուհին պատկանում է բարձրաշխարհիկ հասարակությանը և գաղափար անգամ չունի խնդրի իրական ծավալների մասին:

Քննադատական արձագանքից հետո Հերդը հեռացրել է հաղորդագրությունը և հրապարակել մի աղջկա լուսանկար, ում մարզաշապիկի վրա գրված է. «Ծննդավայրը՝ Երկիր, ռասան՝ մարդ, քաղաքական համոզմունքները՝ ազատություն, կրոն, սեր»:

 

Լրահոս

Դիտել ավելին